Էսթետիկ բժշկություն
Հայկական քիթը կարո՞ղ է հայտնվել Կարմիր գրքում
Օտարերկրացիները վստահում են հայ մասնագետներին
Ասում են՝ հայերին բնորոշ մեծ քիթը բարության նշան է։ Սակայն շատերը կարծում են, որ իրենք բարի կլինեն նաեւ փոքր քթով։ Հատկապես հայ կանայք, ովքեր գեղեցիկ եւ անթերի լինելու ձգտումով հաճախ են դիմում պլաստիկ վիրաբույժների օգնությանը։ Այդ ձգտումը տանում է բժշկի աշխատասենյակ, ապա վիրահատարան, որտեղ էլ ազատվում են հայկական մեծ եւ «բարի» քթից։
Իհարկե, Հայաստանում այլ պլաստիկ վիրահատությունների էլ են դիմում, սակայն գերակշռողը քթի ձեւի շտկումն է՝ ռինոպլաստիկան։ «Քթի պլաստիկան համաճարակի նման մի բան է դարձել Հայաստանում։ Վիրահատվողների թիվը օրեցօր աճում է»,- «ՀՀ»-ի հետ զրույցում ասաց պլաստիկ վիրաբույժ Գեւորգ Եղիազարյանը։ Նա նշում է, որ գրեթե ամեն օր, երբեմն էլ օրը մի քանի անգամ կատարում է քթի վիրահատություն։
Երկրորդ տեղում ականջի պլաստիկան է՝ լոշտակության շտկումը, այնուհետեւ ոչ վիրահատական եղանակով կատարվող միջամտություններն են՝ կնճիռների կորեկցիա, շրթունքների մեծացում։
Բժշկի խոսքով, քթի վիրահատություն կատարելու մոտիվացիաները կանանց եւ տղամարդկանց մոտ տարբեր են։ Եթե կանայք հիմնականում գալիս են վիրահատության գեղեցկանալու, ապա տղամարդիկ շնչառական խնդիրների լուծման նպատակով՝ երբեմն դրան զուգակցելով նաեւ քթի արտաքին տեսքի շտկումը։
«Ցանկացած քթից ցանկացած քիթ չի կարելի ստանալ»։ Բժիշկը, նկարագրելով վիրահատական ողջ շրջանի ընթացքը, նշեց, որ բոլոր հիվանդները նախավիրահատական շրջանում անցնում են համակարգչային մոդելավորում, որպեսզի պարզվի, թե ինչ տեսակի քիթ է առավելագույնը համահունչ դեմքի հետ։ Վիրահատությունը ընթանում է ընդհանուր անզգայացման պայմաններում։ Անզգայացումը կատարվում է նոր սերնդի դեղամիջոցներով, որոնք վտանգավոր չեն առողջության համար։ Տեղային անզգայացումով կատարվող վիրահատությունները, նրա կարծիքով, ունեն թերություններ. մասնավորապես ժամանակի սահմանափակ լինելը։ Ներարկումից հետո որոշակի ժամանակահատվածում դեղի ազդեցությունը կորում է, եւ նշանակություն չունի, թե ինչ քանակությամբ է ներարկվել։ Բացի այդ, դեղի ներարկումից քիթը այտուցվում է, եւ իդեալական կառուցվածք ստանալը առավել բարդ է դառնում։ Ընդհանուր անզգայացման դեպքում վիրաբույժի ժամանակը սահմանափակ չէ։ Հիմնականում վիրահատությունը կատարվում է 1-1.5 ժամում, բայց երբեմն լինում են դեպքեր, երբ այն տեւում է անգամ մինչեւ 7 ժամ։ Մինչ վիրահատությունը հիվանդը անզգայացվում է հիվանդասենյակում եւ խուսափում իր ոտքով վիրահատարան գնալու սթրեսից։ Վիրահատությունից հետո քթի վրա դրվում է թերմոպլաստիկից վիրակապ. աղջիկներին՝ վարդագույն, տղաներին՝ կապույտ գույնի, քթի ներսում էլ որպես նորամուծություն, երկարուձիգ տամպոնների փոխարեն, օգտագործվում է 8 սանտիմետրանոց սպունգ, որը կանգնեցնում է արյունը։ Այն քթի լորձաթաղանթին չի կպչում, անցավ դուրս է գալիս տասնհինգ—քսան վայրկյանում, ինչի արդյունքում հիվանդը ժպիտով է լքում վիրակապարանը։ Թերմոպլաստիկի գիպսը երկու շաբաթ մնում է քթի վրա, եւս մեկ շաբաթ քիթը ծածկված է լինում թղթե վիրակապով։ Գ. Եղիազարյանի կարծիքով, քիթը երկար ծածկած պահելը ճիշտ է, քանի որ այդպես ավելի լավ արդյունք է ստացվում։ Իսկ քթի վերջնական տեսքը երեւում է հիմնականում մեկ տարվա ընթացքում։ Առավելագույն լավ արդյունք ստանալու համար հիվանդը պետք է քիթը զերծ պահի արտաքին ազդեցություններից։ Մեկ տարին անցնելուց հետո ոչ մի սահմանափակում չկա։
Բացի վիրահատական ռինոպլաստիկայից, գոյություն ունի նաեւ ոչ վիրահատական ռինոպլաստիկա, որը, սակայն, ունի շատ նեղ ցուցումներ։ Ոչ բոլոր քթերը կարելի է ուղղել ոչ վիրահատական եղանակով։ Այս դեպքում քթի որոշակի հատվածին ավելացվում է ծավալ, եթե քթի վրա մի փոքր սապատ կա, ապա սապատից վերեւ եւ ներքեւ կատարվում է ներարկում, եւ սապատը այլեւս չի երեւում։
Աղջիկների մոտ քթի վիրահատման նվազագույն տարիքը տասնյոթից տասնութն է, իսկ տղաների մոտ՝ տասնութից հետո։ Բանակ գնալու դեպքում խորհուրդ է տրվում վիրահատել վերադառնալուց հետո։ Արյան ցածր մակարդելիության, տարատեսակ խրոնիկ հիվանդությունների դեպքում վիրահատությունը կատարվում է լուրջ հետազոտություններից հետո։ Եթե բժիշկը անգամ փոքր վտանգ է տեսնում, ապա վիրահատություն ընդհանրապես չի կատարվում։
Հայաստանի պլաստիկ վիրաբույժներին դիմում են նաեւ արտասահմանից, մասնավորապես Ռուսաստանից։ Արտասահմանցի հաճախորդների մեծ մասը հայեր են, սակայն այցելում են նաեւ ռուսներ, ուկրաինացիներ, բելառուսներ։ Պարզվում է, որ նրանք էլ են երբեմն «հայկական» քիթ ունենում կամ էլ ցանկանում են ազատվել այն քթերից, որոնք այդքան ցանկալի են հայերի համար։ Նրանք նախընտրում են վիրահատություն կատարել մեր երկրում, քանի որ այստեղ 2-4 անգամ վիրահատության վճարը ցածր է, բացի այդ, նրանք վստահում են հայ բժիշկներին, գիտեն, որ այդ ոլորտում մասնագիտացած են։
20-ամյա Շուշանը մի քանի օր առաջ է ենթարկվել քթի վիրահատության եւ այժմ իրեն լավ է զգում, թեպետ դեմքը փոքր-ինչ այտուցված է, սակայն դա ժամանակի խնդիր է, մի քանի օր անց հայելու մեջ նայելիս իր սապատով քթի փոխարեն նա կտեսնի գեղեցիկ, ուղիղ քիթ։ Այս միտքը նրան շատ է ոգեւորում, կարծում է, որ դրանից հետո իր կյանքն էլ կփոխվի դեպի լավը։
Հոգեբան Լիլյա Անթառանյանի կարծիքով, եթե քթի տեսքը նորմալ է, եւ լուրջ խնդիր չկա, սակայն տվյալ անձը ցանկանում է վիրահատվել, ապա նրա մոտ կա հոգեբանական խնդիր։ Նա չի ուզում ընդունել ինքն իրեն կամ սիրել իր անձը։ Այս պարագայում, եթե անգամ վիրահատի, միեւնույն է հավանականությունը փոքր է, որ իր արտաքին տեսքից գոհ կմնա։ Այստեղ խնդիրը զուտ հոգեբանական է։ Բայց, եթե իսկապես վիրահատական միջամտության կարիք կա, ապա վիրահատությունից հետո ի չիք են դառնում եւ հոգեբանական, եւ ֆիզիկական անկատարության խնդիրները։ Այս դեպքում ինքնագնահատականը եւ կյանքի որակը բարձրանում են։ Անձը կարող է հասնել լուրջ հաջողությունների, այդ թվում նաեւ գործնական ոլորտում։
Էսթետիկ բժշկության ծառայություներ Հայաստանում
Դա Վինչի կլինիկա
Երևան, Ամիրյան փող., 4/6 շենք +374 10 54 82 73 , +374 55 54 82 73 +374 96 54 82 73 davinciclinic.am |
Կարդացեք նաև
Բժիշկ-կոսմետոլոգի հմուտ ձեռքերում լազերը դարձել է մարմնի անցանկալի մազերի դեմ պայքարի նուրբ և հզոր գործիք։ Հեշտ է բացատրել, թե ինչու են շատերը նախապատվությունը տալիս լազերային էպիլյացիային, նմանատիպ...
Ինչպե՞ս նախապատրաստվել լազերային բլեֆարոպլաստիկայի:
Լազերային բլեֆարոպլաստիկայից առաջ հատուկ նախապատրաստական միջոցառումներ չկան...
Դեմքի փափուկ հյուսվածքների, մաշկի և ենթամաշկային հյուսվածքների տարիքային փոփոխության հետևանքով առաջացած պտոզի կորեկցիան է։ Մաշկի թուլացած հատվածի ձգումն իրականացվում է հատուկ կտրվածքների միջոցով...
Ֆիլերները ներարկումային լցանյութեր են, որոնք կիրառվում են տարիքային փոփոխությունների կամ էսթետիկ դեֆեկտների շտկման նպատակով: Մաշկի խոր շերտեր ներմուծվող պրեպարատի հատուկ բաղադրությունը կարծես...
Բլեֆարոպլաստիկան վերին կամ ստորին կոպերի էսթետիկ վիրահատությունների շարք է, որոնք կոպերին և դեմքին տալիս են ավելի երիտասարդ տեսք...
Կլինիկորեն ֆիբրոման դանդաղ աճող, սահմանափակ, հիմնականում կարծր, էլաստիկ բլրակապատ կամ հարթ գոյացություն է։ Ֆիբրոման կարող է հանդիպել այնտեղ, որտեղ առկա է շարակցական հյուսվածք՝ մաշկում...
Նախքան որևէ բան նախաձեռնելը, պետք է պարզել այս տհաճ երևույթի պատճառը. միայն այդ դեպքում կարելի է ազատվել աչքերի տակ առաջացած պարկերից...
Պլաստիկ վիրահատության արդյունքում վստահ լինելու համար խորհուրդ է տրվում նախքան վիրահատությունը տիրապետել որոշ տեղեկատվության...
Պապիլոման առաջանում է մաշկի վերին շերտի՝ էպիդերմիսի գերաճի հետևանքով։ Այն ունի մաշկի արտափքման տեսք՝ 1–ից մինչև 5-7 մմ, հազվադեպ` մինչև 2 սմ։ Ձևը տատանվում է կետայինից կամ մի փոքր կախված մաշկային...
Ի՞նչ է բոտոքսը։
Բոտոքսը (բոտուլոտոքսինը) դեղ է, որի ազդող նյութը մաքրված և թուլացված բոտուլոտոքսինն է...
Ժամանակակից վիրաբուժության մեջ գոյություն ունեն հսկայական քանակությամբ մարմնի պլաստիկ վիրահատության տարատեսակներ, որոնցից յուրաքանչյուրն ունի իր ցուցումներն ու առավելությունները...
Բոտոքս՝ կնճիռների հարթեցում:
«Բոտոքս» բառը ներկայումս ծանոթ է գրեթե բոլորին՝ թե կանանց, թե տղամարդկանց, ովքեր բավարար...
Ֆիլերները ներարկումային լցանյութեր են, որոնք կիրառվում են տարիքային փոփոխությունների կամ էսթետիկ դեֆեկտների շտկման նպատակով: Մաշկի խոր շերտեր ներմուծվող պրեպարատի հատուկ բաղադրությունը...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն